Thursday, May 12, 2016

Руский Язик Домашная робота

                                                                   Aйя

На весенние каникулы я поехал в деревню к дедушке. Я ещё никогда не видел аистов, не знал, как они строят гнёзда и высиживают птенцов. Каждый день с утра до вечера я смотрел в небо и ждал, когда покажутся аисты. И вот однажды утром я увидел двух аистов. Они поселились на дереве в нашем дворе. Вместе с моим товарищем я каждый день наблюдал за ними и приносил им червяков. Как-то Федя задержался дома, а я зашёл в сарай и чуть было не наступил на индюшку. Она отошла, и я увидел на том месте, где она сидела, три желтоватых яйца с красными крапинками. Скоро пришёл Федя, и я рассказал ему об индюшиных яйцах. – А хочешь иметь своего аиста? – спросил Федя. – Как это? – удивился я. – Надо поменять яйца. Аистиное яйцо ваша индюшка высидит, и будет у тебя домашний аист. Так мы и решили сделать. И вот аисты улетели. Я залез на дерево и взял аистиное яйцо, а вместо него положил индюшачье. Когда я спускался с дерева, яйцо выпало из моих рук и разбилось. Вскоре вернулись аисты. Аистиха – мы её звали Айя – высиживала яйца. Прошло ещё несколько дней, и вот появились птенцы. Только один из них был тёмного цвета. Ножки у него были короткие, и он не был похож на других птенцов. Аист долго рассматривал некрасивого птенца, а потом куда-то улетел. На следующий день к нашему дому прилетели аисты. Их было много. Они спустились и стали рассматривать странного птенца. Сначала они громко шумели, а потом успокоились и улетели. Аист ещё постоял на земле, потом поднялся к гнезду и заговорил с грустной Айей. Он как будто объяснял ей решение стаи: „Такой птенец не станет птицей, не долетит осенью до тёплых стран. Зачем его кормить!” Аист поднял голову и ударил птенца клювом. Но Айя прикрыла птенца от смертельного удара своим телом. Потом она подняла голову, оторвалась от птенцов и прощально раскрыла клюв. И вдруг широко раскрыла крылья и взлетела в небо. Её уже не было видно. Первым её увидел аист. Увидел, понял всё, но уже никто и ничего не мог изменить. С неба, быстро набирая скорость, падала чёрная точка. Она увеличивалась, росла, но оставалась круглой. Айя не раскрывала крыльев. Она упала в самый центр двора. Аист бросился к ней, но она уже была мертва.


7.Прочитайте и сравните два описания птиц. Как вы думаете, какое из них соответствует аисту, а какое – индейке?

а) Крупная птица. Весит 12–24 кг. Имеет крепкие длинные ноги и широкий хвост. С верхней части клюва свешивается мясистый придаток ярко-красного цвета. Оперение бывает белое, чёрное и других цветов в зависимости от породы.    идейке

 б) Это белая птица с чёрными концами крыльев, длинной шеей, длинным тонким красным клювом и длинными красноватыми ногами. Рост 100–125 см, размах крыльев 155–200 см. Вес взрослой птицы достигает 4 кг. Продолжительность жизни составляет 20 лет.    аисту






















Wednesday, May 11, 2016

Հայրենագիտական Ճամբար Ահնիձորում

Մեզ դիմավորելու էին եկել գյուղի բնակիչնեը, որոնք  պիտի գիշերակացի տեղ տային մեզ։ Բաժանվեցինք խմբերի և գնացինք մեզ հյուրընկալող մարդկանց տները։ Ես, Արամը և Վռամը պիի մնայինք տիկին Մարինեի ու նրա ընտանիքի տանը, որտեղ մեզ շատ լավ ընդունեցին։ Նրանք բավականին մեծ տնտեսություն ունեին՝խոզեր, ձիեր, ոչխարներ,այծեր և շներ։            
     Առավոտյան նախաճաշից հետո այցելեցինք գյուղի դպրոց, հետո գնացինք գյուղի «խաչ», մոմեր վառեցինք, պտտվեցինք գյուղամիջում և վերադարձանք տուն։ Վերջին օրը Դսեղի հերդն էր, այցելեցինք մի քանի եկեղեցի և Հովհաննես  Թումանյանի տուն֊թանգարան։ Շատ հագեցած և հետաքրքիր օրեր էին, հաճույքով կվերադառնամ այդ կողմեր։
















Thursday, May 5, 2016

մաթեմատիկա //դասրանային աշխատանք//

1379.


395:8=49  375
162:5=32   4
977:2=488   8
151:2=75   5
217:25=8    68
889:52=17   15
379:4= 94    75
1000:7=142    6
3451:28=123   25


1427.


2, 8, 28, 82, 228, 882 ,288,822


1428.


103<113


1429.


103<113
645>644
229<329
3018<3118
0<1
90918>90909


1433.
պատ․40500

Wednesday, May 4, 2016

класная робта //руццкий язик//

Вставьте вместо точек нужное слово. Образец: Это ... книга. – Это моя книга. а) мой, моя, моё 1. Это моя ручка.
2. Это мой карандаш.
3. Это мой стол.
4. Это твоё платье.
5. Это моя мама.
 6. Это наша  е окно. б) наш, наша, наше
 1. Это наш класс.
2. Это моя комната.
3. Это наш    окно.
 4. Это наша учительница.
 5. Это моя школа.
6. Это мой словарь. в) твой, твоя, твоё
 1. Это .мой дом.
2. Это моя бабушка.
3. Это мой дедушка.
 4. Это мой учебник.
 5. Это моя подруга.
 6. Это ваша   е     письмо. г) ваш, ваша, ваше
1. Это ваш журнал.
 2. Это моя семья.
3. Это мой кабинет.
4. Это ваша библиотека.
 5. Это мой учитель.
 6. Это мой  е  письмо




Tuesday, May 3, 2016

русский язик домшная робота

5.Подберите соответствующие слова к данным.

Какой?-большой лес, красивый ковёр, злой воробей,белый снег.
   Какая?-большая сосна, красивая птица, силная вьюга, холодная зима, мальенькая страна,
Тёплая шуба.
   Какое?-большое окно, яркое солнце, голубое небо, зима.
   Какие?-красивые берёзки, большые сосны, маленькие воробишки, зеленные ёлочки

6. Впишите вместо точек нужные по смыслу слова
1. облока плывут по синему небу.
2. зимой пташкам снится весна.
3.Вьюга бьёт по ставням.
4. Пташки поют у окна.
 5. Вьюга бьёт всё сильней.
 6. Зимой пташки дрожат от холода

7. Прочитайте предложения. Попробуйте задать вопросы к выделенным словам

Мой (твой, наш, ваш) друг ведёт дневник-Твой друг ведет дневник? – Мои (твои, наши, ваши) друзья поехали в лес-куда поехали твои друзья?. Моя (твоя, наша, ваша) сестра хорошо катается на коньках-как на коньках катается твоя сестра?. – Мои (твои, наши, ваши) сёстры собирают марки-что соберают твойи сёстры?. Моё (твоё, наше, ваше) платье красивое- твоё платье какое?. – Мои (твои, наши, ваши) платья висят в шкафу- где весят твои платя.

8. Вставьте вместо вопросов подходящие слова из таблицы.

 1. Вечером ко мне пришёл мой  друг.
2. Высокие горы окружают твоё село. 3.  Моя бабушка живёт в деревне. 4. Моя тетрадь лежала на столе. 5.  Мои учебники лежат в сумке. 6.  Мои уроки начинаются рано утром.

9.Напишите по образцу:
 Образец: мой брат – мои братья
 Моя сестра-мои сёстры, наш друг-наши друзья,
твоя книга-твои книги, ваша собака-ваши собаки, моё платье-мои платья, наш дом-наши дома, ваше окно-ваши окна, твоя тетрадь-твои тедради.

Monday, May 2, 2016

մաթեմատիկ //տնայի աշխատանք//


1.Հաշվիր  ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա կողերն են`
ա/2սմ, 4սմ, 8ս=64սմ
բ/10սմ, 12սմ,=120սմ
գ12/31սմ, 62/24սմ, 2սմ= 2  744/744սմ

2.  Հաշվիր  ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա կողերն են` 5սմ, 2 սմ, 10 սմ:
Արտահայտիր մմ խորանարդով:


պատ՝․1000մմ

3.Հաշվիր գումարը
3.2/5 +5.3/5= 8  5/5
145.1/21 +1.1/42=146   1/882    
3+134567.1/2=134570  1/2
1/45+1.44/45= 1   45/90
13.25/101+12.2/202=25   27/303   


4. Հաշվիր  արտադրյալը
1/2x1/3=1/6
24/25x25/24=600/600
1/13x2/26=2/338
234567x1/234567=469134
5.Հաշվիր տարբերությունը:
12/4-3/4=9/4
9/10-1/10=8/10
234/15-234/30= 
1/9-1/72 

6.Դարձրու խառը թիվ:
3/2= 4  3/2
45/5=56 45/5
12/3=43  12/3
12345678/10000000=
9/4=54  9/4

Monday, April 25, 2016

մաթեմատիկ \\տնային աշխատանք\\

1348․

ա) 3  2/5 >2  1/2

բ) 4  1/4 < 4 3/4 
գ) 7  11/12 8 11

դ)  5  19/20 > 5  18/19

ե) 14  21/22 >10  1/2

զ) 60  3/4<60  5/4

  
1367․
5  2/3 , 5  3/4 , 11  1/3, 11  2/3, 13  5/6, 13  6/7, 25  8/15, 25  9/14:

Վարժ. 1.  Համեմատի'ր
2.  3/5 <  4.4/5
11.  1/10 < 11.  2/10
34. 3/25 > 20.  3/10
23.  4/12 <  23. 12/12

Վարժ. 2
Առանձնացրու անկանոն և կանոնավոր կոտորակները.
կանոնաոր 1/10, 12/15, 21/25,  10/27։

անկանոնավոր 10/10, 12/12, 36/1,36/36։

Sunday, April 24, 2016

Մթեմատիկա //Տնային Աշխատանք//

1.Հաշվիր
3/7x6/8=18/56    
  4/11x12/25= 48/275  
15x3/8=45/8
  51/9x3=153/9
28:7/8=1/4
  21: 7/12=3/24
  88: 4/15=22/110
225/17:5/51=15

2. Դարձրու՛ անկանոն կոտորակ
3.1/2=      
4. 5/15=    
 7.1/12= 
   8. 6/14=

3.Դարձրու՛ խառը թիվ.
15/6= 3  15/6
  25/7=  12  25/7 
  54/19=  45  54/19
  36/7=   35  36/7
47/25=  46  47/25

4.Քանի՞ վրկ է 1/4 րոպեն, 1 վարկյան 4 վարկյանից
Քանի է  1/5ժամը, 1 ժամ 5 ժամից
Քանի՞ ժամ է 1/8օրը: 1 ժամ  8 ժամից



5. Գծի՛ր ուղղանկյունանսիտ,այնպես որբարձրությունը լինի   4/25 սմերկարությունը՝ 16/5.իսկլայնությունը՝ 5/35սմ:Գտի՛ր   ծավալը/ հուշում-ծավալ=Երկարությունxբարձրությունx լայնություն/:



Արշիլ Գորկի


1904թ. Վանի նահանգի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում ծնվեց Ոստանիկ Ադոյանը:
Մտածկոտ և երազկոտ այս տղան չէր ցանկանում մասնակցել հասակակիցների մանկական խաղերին և օրերն անց էր կացնում լճի ափին` ավազի վրա զարմանահրաշ պատկերներ ստեղծելով:
Նա շատ դժվարին և յուրօրինակ կյանք ապրեց: Մանուկ հասակում ծանր հիվանդացավ և զրկվեց խոսելու ընդունակությունից: Հիվանդությանը հաջորդեց երկարատեւ բուժումը: Պատանի էր, երբ մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նահանգներում Ոստանիկը բազմաթիվ զրկանքներ տեսավ: Չափահաս տարիքում նա ստեղծեց գլուխգործոցներ: Պայքարում էր չքավորության դեմ, հետո հիվանդացավ քաղցկեղով և նրան վիրահատեցին, այնուհետեւ ավտովթարի ենթարկվեց եւ կորցրեց ձեռքը, իսկ հետո էլ ինքնասպանություն գործեց Կոննեկտիկուտում գտնվող իր արհեստանոցում…
Ոստանիկ Ադոյանի անունը շատերը չեն լսել: Նա իր համար մի նոր անուն էր ընտրել` Արշիլ Գորկի, և հենց այս անունով էլ հայտնի դարձավ ողջ աշխարհին, որպես անցած հարյուրամյակի մեծագույն նկարիչներից մեկը:
Կեղծանվան ընտրությունը պատահական չէր: 1916-1920թթ. Ոստանիկ Ադոյանն ապրել է Էրիվանում և Թիֆլիսում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է Մաքսիմ Գորկու կենսագրությանը: Նրա կարծիքով, մեծ հումանիստի և իր կյանքի պատմությունները բավական նման են:
Վանի ինքնապաշտպանության ժամանակ Գորկին օգնում էր աշխարհազորայիններին: Նրանց զենք, փամփուշտ, հագուստ և սնունդ էր տանում, վերադառնում էր միայն ուշ երեկոյան: 1915թ. հունիսի 15-ին, վերցնելով մի քանի օրվա սննդի պաշար և մի քիչ էլ գումար, Ադոյանների ընտանիքն ուղևորվեց Երևան: Ողջ ունեցվածքը թաղեցին տան բակում, կարծում էին, որ շուտով կվերադառնան, սակայն…
Գորկու կրտսեր քույրը` Վարդուշը, հիշում էր. «Քայլում էինք Վանա լճի արևելյան քարքարոտ ճանապարհով: Քայլում էինք օր ու գիշեր, առանց դադարի: Երբ մայրս ուտելու որեւէ բան էր գտնում՝ տալիս էր Գորկուն: Նա ավելի շատ Գորկու մասին էր հոգ տանում, քան դուստրերի, քանի որ Գորկին միակ արու զավակն էր և շատ հյուծված էր: Վանեցիների մի մասը գնաց Պարսկաստան, այնտեղից էլ Բաղդադ, իսկ մենք բռնեցինք Էջմիածին տանող ճանապարհը: Հունիսի 25-ին հասանք Էջմիածին: Էջմիածնում մնացինք երեք շաբաթ: Բակում էինք ապրում: Շուտով սկսեցին հիվանդություններ տարածվել և այդ ժամանակ Գորկին փրկեց մեզ: Նա մի սայլ բերեց և ասաց. «Պետք է հեռանանք այստեղից»: Հուլիսի 16-ին եկանք Երևան: Ապրում էինք կայարանամերձ փողոցում: Դա շատ խղճուկ տեղ էր: Մայրս աշխատում էր որբանոցում, իսկ Գորկին` տպարանում: 1916թ. քույրերս` Ագապին եւ Սաթենիկը, մեկնեցին Ամերիկա: Ես հաճախ էի Արշիլի հետ խոսում իր ծանր վիճակի մասին, սակայն նա անընդհատ ասում էր. «Ես կաշխատեմ, դուք չպետք է անհանգստանաք, ամեն ինչ լավ կլինի»: Այո՛, նա հավատում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք իրար շատ էինք սիրում: Դպրոցի դասերից հետո Գորկին աշխատում էր հյուսնի արհեստանոցում, իսկ երեկոյան տպարանից գրքեր էր բերում կազմելու համար: Այսպես առանց հանգստի աշխատելով գումար էինք վաստակում: Գորկին ուզում էր, որ մայրիկը ոչնչի կարիք չզգա: Ցավոք, շուտով մայրիկն՝ ուժասպառ լինելուց հիվանդացավ: Գորկու ստացած գումարը չէր բավականացնում սնունդ գնելու համար: Ինչ-որ կերպ գոյատևելու համար՝ նա սկսեց Երևանի մերձակա գյուղերից հացահատիկ և խաղող գնել, այնուհետև դրանք քաղաքում վաճառել: Սակայն ի՞նչ կարող էր անել 14-ամյա տղան:
Մորս վիճակը գնալով վատանում էր, և 1919թ. մարտի 20-ին նա հանկարծամահ եղավ մեր ձեռքերում: Ընդամենը 39 տարեկան էր, իսկ մենք դեռ փոքր էինք: Մայրս Գորկու համար իսկական աստվածուհի էր: Մայրիկը միշտ մեզ բանաստեղծություններ էր կարդում, սովորեցնում էր սիրել բնությունը, Վանը, Հայաստանը: Մորս նկարելիս Գորկին կտավի մեջ դնում էր իր հոգին: Եվ ահա նա մեզնից հեռացավ: Մի որոշ ժամանակ անց Տիգրան անունով մի վանեցի Գորկուն առաջարկեց. «Փոքրիկ, լավ կանես վերցնես քրոջդ եւ հեռանաս այստեղից: Ի՞նչ ունես այստեղ անելու»: Գորկին համաձայնեց: Սկզբում մեկնեցինք Թիֆլիս, այնուհետև Բաթումի, այնտեղ նստեցինք Պոլիս մեկնող նավը: Ուղևորության ընթացքում Գորկին չէր բաժանվում մատիտներից: Ծաղիկներ, թռչուններ, կենդանիներ, նավեր ու երկինք էր նկարում, սկսեց բանաստեղծություններ գրել: Մեր նավը Էլիս Այլանդ մտավ 1920թ. մարտի 1-ին: Գորկին չսիրեց Ամերիկան: Շուրջբոլորը խառնաշփոթ էր, սակայն հետո սովորեցինք այդ խելահեղ ռիթմին, բայց Արշիլն անընդհատ կարոտում էր Վանը:
1925թ. Գորկին մեկնում է Նյու Յորք, որը համարվում էր Ամերիկայի գեղանկարչության կենտրոնը: Արշիլը զգում էր, որ կհասնի արվեստի բարձունքներին:
Արվեստն ունիվերսալ է… Արշիլ Գորկու ողջ ստեղծագործական ուղին ամփոփված է այս բառերի մեջ: Ամերիկայում նրան անվանում էին «Ամենաինտերնացիոնալ նկարիչ», «20-րդ դարի ինտելեկտուալ հեղափոխության զավակ»:
Իր առաջին քայլերն Արշիլ Գորկին կատարել է դեռեւս Վանա լճի ափին: Այդ տարիներին փայտիկը փոխարինում էր վրձնին, իսկ ավազը՝ կտավին, ալիքներն էլ ոչնչացնում էին նրա ստեղծած հրաշալի աշխարհը:
Նրա լավագույն աշխատանքներից են` «Նկարիչն ու նրա երեւակայական կինը», «Նատյուրմորտ», «Ինքնանկար», «Պեյզաժ», քույրերի` Վարդուշի, Սաթենիկի, Ագապիի եւ այլոց դիմանկարները, որոնք ստեղծվել են 20-30-ական թվականներին, ռեալիստական ոճի մեջ: Այս կտավներն իրենց տեղն են գտել աշխարհի խոշորագույն պատկերասրահներում:
Արշիլ Գորկու «Նկարիչը եւ մայրը» կտավն առանձնանում է յուրահատուկ հմայքով: Մոր նուրբ դիմագծերում տխրության ծով է: Հայացքը հպարտ է, շուրթերը սեղմված են, իսկ գեղեցիկ  խելացի աչքերը լի են վախով: Այս աչքերի մեջ երևում է ժողովրդի բնավորությունը: Ոստանիկի աչքերը լայն բացված են, սուր ականջներն` ընդգծված, իսկ ձեռքին ծաղիկներ են: Քիչ ծռված շուրթերն, ասես, ուզում են ժպտալ, սակայն չեն կարողանում: Ասես երեխայի հոգու մեջ մի վերք է բացված, նա չի կարող կեղծել եւ ժպտալ այս կյանքին:
Արշիլն իր հարազատ վայրերից եւ խորտակված պատանեկությունից շատ բան բերեց Ամերիկա: Գորկին գտնում էր, որ այն, ինչը ծնվում է մարդու հանճարից, չպետք է արժանանա սառն անտարբերության, եւ պայքարում էր դրա դեմ: Պատասխանատվության զգացում ու սեփական անձի հանդեպ պահանջկոտություն, մարդկության համար պայքարելու ձգտում. սա է եղել Արշիլ Գորկու հավատամքը:
Նա անսահմանափակ գիտելիքների տեր էր, ամերիկյան պատմության խոշոր գիտակ: Բազում անգամներ է մամուլը գրել, որ Արշիլ Գորկու, Պոլլոկի եւ Մատտի շնորհիվ է, որ ժամանակակից գեղանկարչությունը զարգացման նոր ուղիներ գտավ, եւ, որ Գորկին ժամանակակից ամերիկյան արվեստի եւ նյույորքյան նկարչական դպրոցի հիմնադիրն է: Ամերիկայում 30-40-ական թթ. անվանում են Գորկու շրջան: Գորկին առանց բացառության մեծ ազդեցություն է թողել Ամերիկայի բոլոր խոշոր նկարիչների վրա:
1967թ. ֆրանսիական մամուլը գրեց. «Գորկին միակն է, ով կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել»:
Արշիլի մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, ալբոմներ աշխարհի տարբեր լեզուներով:
Գորկին մահացավ ավելի վաղ, քան կարողացավ իրագործել իր երազանքը` վերադառնալ Հայաստան: Մահացավ միայնության մեջ…
1948թ. Վարդուշին ուղղված նամակներում նա գրում էր, որ հոգնել է Ամերիկայից, գտնում է, որ իրեն այստեղ չեն հասկանում, չեն գնահատում իր արվեստը: Գորկին իսկական հայ էր, սիրում էր մայրենի լեզուն եւ նվիրված էր հարազատ արվեստին: Պաշտում էր Հայաստանը եւ միշտ ասում էր. «Մի օր ես հայրենիք կվերադառնամ սակայն միայն այն ժամանակ, երբ ամուր կանգնած կլինեմ ոտքերիս վրա, որպեսզի փառաբանեմ հայրենիքս»: Չհասցրեց, բայց փոխարենն այն փառաբանեց իր արվեստով…

Wednesday, April 20, 2016

Դանիել Վարուժան

Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։
Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։
Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։
Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի 

վարժարանում։
Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Տարիներ անց, «Հորս բանտին մեջ» ոտանավորում, Վարուժանը հիշում է՝
Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
Մութ զընդանիդ մեջ այցի,
Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
Մեջտեղը բանտի եւ մահճի։
Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։
Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», — գրել է բանաստեղծը։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։
Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։
1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։
Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրում է 17—18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։
Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։
1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։
Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։



Tuesday, April 19, 2016

մաթեմատիկա տնայի աշխատանք

1354.
1)80:2+12=52

2)80:2-12=28

1378.
99

1379.

ա) 395:8=49  3մնացորդ

բ)162:5=32 2մնացորդ

գ)977:2=488 1մնացորդ

դ)151:2=75 1մնացորդ

ե)217:25=8 17մնացորդ

զ)899:52=161 15մնացորդ

է)379:4=94 3մնացորդ

ը)1000:7=142 6մնացորդ

թ)3451:28=123 7մնացորդ

Monday, April 18, 2016

Չարլի Չապլին, «Երբ ես ինձ սիրեցի»

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար:
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել:
Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով: Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ» (ինքնասիրություն):
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել:
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով: Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում:
Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է: