Thursday, March 31, 2016



Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:
Մթնոլորտային տեղումներր լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսներր (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:
Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:
Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդր լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:
Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրր հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:
Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով ի­րար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ և, Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:
Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջա­նում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրա­ցող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանր բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորա­նոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկներր, և թափ­վում են Երկրի վրա:
Կարկուտր մեծ վնաս է հասցնում բնակչությանը՝ ոչնչացնելով ցանքերը, այգիները, ջարդելով ծառերը, կտուրները և այլն:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:
Գիշերր, երբ օդր սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:
Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:
Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:
Մթնոլորտային տեղումների քանակր չափում են օդերևութաբանա­կան կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:
Տեղումնաչափը գլանաձև դույլ է, որր տեղադրված է գետնից երկու մետր բարձրություն ունեցող սյան վրա: Երբ անձրև է գալիս, ջուրր հավաք­վում է նրա մեջ: Անձրևը դադարելուց հետո դույլի մեջ հավաքված ջուրր դատարկում են միլիմետրային բաժանումներ ունեցող բաժակի մեջ և որո­շում, թե ինչ բարձրությամբ ջրային շերտ է գոյացել:
Կարկուտ կամ ձյուն տեղալուց հետո դույլր տեղափոխում են տաք սեն­յակ, որ ձյունր (կարկուտր) հալվի, ապա առաջացած ջուրր նորից լցնում են չափիչ բաժակի մեջ և որոշում պինդ տե­ղումներից գոյացած ջրի շերտի բարձրությունը։ Այդպես բոլոր չափումներր տարվա րնթացքում գումարում են իրար ե ստանում տարեկան տեղումների քանակր, որն արտահայտվում է միլիմետ­րերով (մմ): Օրինակ՝ հասարակածային շրջաններում տարեկան միջին հաշվով թափվում են 2000-3000 մմ տեղումներ, իսկ Երեանում՝ մոտ 300 մմ:
Հարցեր և առաջադրանքներ
  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:
  2. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:
  3. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:
  4. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։
  5. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Wednesday, March 30, 2016

Մայրենի դասարանական աշխատանք 31.03.2016

Գարիկը ո՛չ խոսում է, ո՛չ էլ սովորում է։
Գարիկը կա՛մ ծիծաղում է, կա՛մ էլ լռում։
Համբարձումն աղմկում է, և՛ փախչում է, և՛ անգրագետ գրում է։
Սարգիսը գնաց գրադարան և գիրք վերցրեց։
Սարգիսը գնաց գրադարան և ընկեր Մարին նրան գիրք տվեց։

ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԽՈՇՈՐ ԴԵՄՔԵՐԸ․ Հովհաննես Այվազովսկի, Արշիլ Գորկի, Մարտիրոս Սարյան

innerord-alik

Ելած` օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, գոռալով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ անեզր ու անվերջ մեջ։
«Կանգնեցեք», գոչեց վըրձինը ձեռքին կախարդ ծերունին հուզված տարերքին.
Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին,
Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վրա կանգնած են ահա։
Հովհաննես Թումանյան, «Այվազովսկու նկարի առջև»
Ղրիմի Թեոդոսիա քաղաքի հայկական տոհմիկ ընտանիքում է ծնվել Հովհաննես Այվազովսկին։ Պետերբուրգի գեղարվես­տի ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին վերադարձավ իր հարազատ քաղաք։ Մինչև կյանքի վերջը Այվազովսկին անդադար աշխատում էր և թողեց մոտ 6 հազար նկար։ Դրանց մեծ մասում պատկերված է ծովը՝ փոթորկուն, խաղաղ, հազարավոր երանգներով։
Գրեթե ամեն տարի Այվազովսկու նկարները ցուցադրվում էին Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերի­կայի խոշոր քաղաքներում կազմակերպվող ցուցահանդեսներում։ Այվազովսկու անունը հռչակված է աշխարհով մեկ։
Այվազովսկին հայտնի է որպես ռուսական արվեստի ներկայա­ցուցիչ, բայց նա միաժամանակ հայ մարդ էր, որը երբեք չօտա­րացավ իր ժողովրդից։ Հայկականությունը մեծ նկարչի համար ոչ միայն մայրենի լեզու էր, միջավայր, այլև ստեղծագործության անսպառ աղբյուր։ Հայաստանի բնությունը պատկերող մի շարք գործեր («Արարատ», «Սևանա լիճ» և այլն) կարևոր դեր են ունեցել հայ բնանկարչության զարգացման համար։ Հայրենասեր նկարիչը ցավով է արձագանքել 19-րդ դարի 90-ական թթ. հայկական կոտորածներին, իր վերաբերմունքը նա արտահայտել է մի շարք կտավներում։
Այվազովսկին Թեոդոսիա քաղաքի և Ղրիմի հայության հովանավորն էր։ Նրա նախաձեռնությամբ Թեոդոսիայում բացվել են պատկերասրահ, թանգարան, գեղարվեստի դպրոց և մշակու­թային այլ հաստատություններ։ Նկարչի տանը հյուրընկալվել և ելույթ են ունեցել հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանը, երգահան Ալեքսանդր Սպենդիարյանը և ուրիշներ։
Արշիլ Գորկի — Նյու Յորքի Ուիթնի պատկերասրահում է գտնվում այս հրաշալի նկարը։ Նկարիչը Ոստանիկ Ադոյանն է, որ աշխարհին հայտնի է Արշիլ Գորկի կեղծանունով։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանի



Նկարիչն ու իր մայրը
Վան նահանգի Խորգոմ գյուղում։ Խորգոմը Հայոց ձոր գավառում էր, Վանա լիճ թափվող Խոշաբ գետի հովտում։ Հետաքրքիր է, որ հենց այդ տարածքում՝ Խոշաբի դաշտում է հազարամյակներ առաջ մեր նախահայր Հայկը հաղթել Բելին։
Շատ գեղեցիկ էր ապագա նկարչի ծննդավայրը։ «Մեր գյուղը երփներանգ գույների մի ծաղկավան էր»,- գրում է իր մանկության տարիները Գորկու հետ անցկացրած նրա զարմիկ Ադո Ադոյանը և պատմում, որ ընկուզենու տերևներից թիթեռներ, կրիաներ կտրելը Ոստանիկի սիրած խաղն էր։
1915 թվականը գլխիվայր շրջեց ամեն ինչ։ Իր հազարավոր հայրենակիցների հետ պատանի Ոստանիկը անցնում է Արաքս գետը և հանգրվան գտնում Արևելյան Հայաստանում։ Մի քանի տարի հետո նա հայտնվում է հեռավոր Ամերիկայում։
Տասնամյակներ շարունակ, մինչև իր կյանքի վերջը, Արշիլ Գորկին պահպանեց հայրենի երկրի պատկերը իր հիշողության մեջ։
«Ես մշտապես երազումս տեսնում եմ մեր հայրենիքը, և կարծես իմ մեջ բույն դրած մի հայկական ոգի շարժում է ձեռքս՝ մեր հայրենիքից հեռավոր մի վայրում ստեղծելու Խորգոմում մեր Ադոյան ընտանիքի պարտեզների, մեր սիրած բնության ուրվանկարները, մեր գեղեցիկ Հայաստանը…»։ Այս տողերը քրոջն ուղղված Գորկու նամակներից են։
Հայկական ոգին օգնեց Արշիլ Գորկուն ուժ առնել, հաղթահարել բոլոր դժվարությունները և ստեղծել այնպիսի նկարներ, որոնք հասկանալի ու գրավիչ են բոլոր ազգերի մարդկանց։ Արշիլ Գորկու անունը հայտնի է աշխարհով մեկ։
…Հայաստանի բնությունը անսպառ աղբյուր է: Բավական է վրձինդ թաթախես նրա մեջ, և վրձիններդ կպարեն գույների նվագից. Մի՞թե զարմանալի է, որ Հայաստանն այդքան շատ նկարիչներ է տվել: Ոչ, զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ նրանց չեն ճանաչում հայրենիքի սահմաններից դուրս,- գրում է Գորկին իր նամակներում:
Մարտիրոս Սարյան —  20-րդ դարի հայ կերպարվես­տը շատ նշանավոր դեմքեր է տվել: Նրանք ժողովրդական ճա­նաչում ու հարգանք են ունեցել հայրենի երկրում։ Կան նկարիչ­ներ, որոնց անունը ոչ պակաս հայտնի է եղել նաև հայրենիքից դուրս։ Այդ նկարիչների մեջ իր առանձին տեղն ունի Մարտիրոս Սարյանը։
սարյան

Մարտիրոս Սարյանը ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում։ Այդ փոքրիկ քաղաքն այժմ Դոնի Ռոստով քաղաքի մի մասն է։ Նորնախիջևանցիները ղրիմահայեր են, որ դրանից 100 տարի առաջ վերաբնակվել էին այստեղ։ Ղրիմի Թեոդոսիա քաղաքից էր, ինչպես հայտնի է, նաև Հովհաննես Այվազովսկին։ Այնպես որ, Մարտիրոս Սարյանի պապերն էլ ղրիմահայեր էին։
Սովորելով Մոսկվայում և հաղորդակցվելով ժամանակի ռուս հայտնի նկարիչների հետ՝ Սարյանը կատարելագործում է իր վարպետությունը։ Շուտով երիտասարդ նկարչի աշխատանքները տեղ են գտնում Մոսկվայում, Պետերբուրգում, Փարիզում, Նյու Յորքում և այլ քաղաքներում կազմակերպված ցուցահանդես­ներում։ Առաջին անգամ Սարյանը Հայաստան եկավ 1901 թ., երբ արդեն 21 տարեկան էր։
Ձյունագագաթ, փայլատակող լեռներ, պողպատյա ժայռեր, արագահոս գետերով ձորեր և խորխորատներ, կանաչազարդ բլուրներ, որոնք մեկը մյուսի հետևից շարժվում են դեպի լեռնապարերը և հալվում երկնքի կաթնավունի մեջ։
Հայրենիքի թողած այս տպավորությունները այնքան ուժեղ էին, որ ստիպեցին երիտասարդ նկարչին խոստովանել’ ուսման տարիներին ստացած գիտելիքները շատ քիչ են։ «Պետք է ունենալ սեփական լեզուն,- մտորում էր Սարյանը,- ներքին մղումը ինձ հանգիստ չէր տալիս, ստիպում էր փնտրել. քիչ է ասել փնտրել, այլ գտնել, անպայման գտնել։ Այդ մեծ ճանապարհին ամենից կարևոր ուղենիշն ու կռվանը, իհարկե, իմ Հայաստանն էր»։
Այնուհետև Մարտիրոս Սարյանը բազմիցս այցելեց Հայաստան, իսկ 1921 թ. վերջնականապես հաստատվեց հայրենիքում։ Սար- յւսՆիՆ, ԹամանյւսՆիՆ և Նշանա­վոր այլ մտավորականների հայ­րենիք էր հրավիրել Խորհրդային Հայաստանի ղեկավար Ալեք­սանդր Մյասնիկյանը։ Մարտիրոս Սարյանը դրանից հետո ստեղ- ծագործեց ևս հինգ տասնամյակ, այս անգամ արդեն’ հայրենի հողի վրա։ Այդ ընթացքում նա ստեղծեց հազարավոր նկարներ։
Սարյանի գեղանկարչությունը հայտնի է ողջ աշխարհում։ Նա դարձավ նորագույն ժամանակ­ների հայ մշակույթի խորհրդա­նիշը, ինչպես Արամ Խաչատ­րյանը՝ երաժշտության մեջ, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ շախմա­տային արվեստում։
Հարցեր և առաջադրանքներ
  1. Ի՞նչ գիտեք Այվազովսկու մասին.
  • որտե՞ղ է ծնվել,
  • որտե՞ղ է սովորել,
  • ի՞նչ թեմաներով է նկարել:
  1. Ո՞րն է Արշիլ Գորկու ծննդավայրը և ի՞նչ դեր ունեցավ այն նկարչի ստեղծագործական կյանքում:
  2. Դիտելով Սարյանի նկարները’ կարո՞ղ եք ասել, թե որ գույներն են գերիշխում: Ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում երեք հայ նկարիչների կենսագրության մեջ, ի՞նչ դեր է խաղացել հայրենիքի պատկերը նրանց ստեղծագործություններում: